Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում, ինչպես միշտ, երեխաների համար ամանորյա հեքիաթ ու ցերեկույթ է կազմակերպվել: NEWS.am-ի թղթակիցն իր ուրախությունը կիսել է փոքրիկների հետ:

Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաներին ուրախացրել են երգերով, պարերով ու հանելուկներով: Երեխաներին զվարճացրել են նաեւ այլ հեքիաթային կերպարներ:

Երեխաները երգերի միջոցով միացրել են տոնածառի լույսերը: Փոքրիկները Ձյունանուշի հետ միասին երգել են «Տոնածառի» երգը: Ցերեկույթից հետո երեխաներին սպասվում էր մանկական հեքիաթային ներկայացում:

Ձմեռ պապն ու Ձյունանուշը հատուկ շնորհավորել են NEWS.am-ի ընթերցողներին՝ նրանց մաղթելով սեր, երջանկություն, քաջ առողջություն, երազանքների իրականացում, նվաճումներ, հաջողություն: