Ոստիկանները Լենինգրադյան փողոցում բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամին եւ աջակիցներին:

Այս առնչությամբ, Նախախորհրդարանի» տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` մարտի 6-ին, Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ համազգեստավոր եւ ծպտյալ ոստիկանները փորձել են բռնության գործադրմամբ ապօրինի կերպով բերման ենթարկել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գեւորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին, Հովհաննես Ղազարյանին Տարոն Սարգսյանին եւ Տաթեւ Մայիլյանին:

Այդ պահին ակցիայի մասնակից գյուղացիները կանխել են ոստիկանների ապօրինի գործողությունները եւ թույլ չեն տվել, որ նրանց բերման ենթարկեն: Սակայն Երեւան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետեւել են վերջիններիս եւ երբ Լենինգրադյան փողոցում նրանք իջել են տրանսպորտից, ավելի քան տաս հոգով հարձակվել եւ դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գեւորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին»:

Գյուղացիները թույլ չեն տվել բերման ենթարկել «Նախախորհրդարանի» անդամներին: