Ժամեր առաջ մահացու ավտովթար է տեղի ունեցել Սպիտակ-Գյումրի մայրուղու վրա, Սարահարթ գյուղի մերձակայքում:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, հունիսի 16-ին ժամը 18.00-ին իրար են բախվել ՎԱԶ 2107 եւ ՎԱԶ 2106 մակնիշի երկու ավտոմեքենաներ: Երկու մեքենաներում միասին, նախնական տեղեկություններով, եղել է 11 ուղեւոր: Վթարի հետեւանքով նրանցից 2-ը տեղում մահացել են, իսկ վիրավոր 9 ուղեւորները շտապ բուժօգնության մասնագետների եւ ուղեկցությամբ տեղափոխվել են մոտակա Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր ժամանակ իրավապահները քրգործ են հարուցել, ներկայումս ճշտվում է զոհերի եւ տուժածների ինքնությունը:











