Երեւանում հունիսի 16-ին ավազակային հարձակման չհաջողված փորձ է տեղի ունեցել, որի հեղինակը նախկինում մի քանի անգամ դատապարտված Մարտուն Մելքոնյանն է:
Այս առնչությամբ, ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.
«Մարտուն Մելքոնյանը 90-ականներին, ինչպես ինքն է ասում, արյունն երակներում եռացող երիտասարդ էր: Ոտքը Ռուսաստան ընկավ: Արկածախնդրության ճանապարհին երկու անգամ հարկադրաբար իջեւանեց տարբեր քրեակատարողական հիմնարկներում նույն հանցանքի համար: Ոստիկանությունում դժվարանում էր մանրամասնել արտերկրում կատարած ավազակությունների մանրամասները: Պատճառը տարիների հեռավորությունն էր:
Զարմանալիորեն, հունիսի 16-ի կեսգիշերին կատարած ավազակային հարձակման մանրամասներն էլ դժվարացավ հիշել: Ասում է՝ հարբած էր: «Պատահական մտա, նենց ստացվավ, չհասկացանք էդ պահին ինչ կատարվեց, թե ինչ եղավ: Աղջիկը տեսավ կողս խփած, այստեղ խփած (հրացանը): Ու սկսեց քաշ-քաշ անելը: Ու ձեռքիս կրակեց, հա հենց ինքը կրակեց»,-ասել է նա:
Մելքումյանը հաշվառված է Սյունիքի մարզի Դարբաս գյուղում: Հայրենիք վերադարձից հետո այնտեղ ապրել չցանկացավ: Նախընտրեց քաղաքում աշխատել, վաստակածն էլ հաճույքով ծախսել խմիչքի վրա: Նար-Դոսի փողոցներից մեկի խանութն էլ թիրախ ընտրեց:
Վեցրել էր թմբուկավոր ատրճանակը ու գնումներ անելու պատրվակով մտել ներս:
Վաճառողուհին պատմում է. «Ասաց հաց ու պանիր եմ ուզում, դրեցի, որ կտրատեմ, ձեռքը տարավ գրպանը, զենքը հանեց, պահեց ինձ վրա ու ասաց. «Փողերդ տուր»: Ձեռքերով զենքը բռնել եմ, ուժեղ քաշել եմ, էդ ժամանակ ինքը կրակեց»:
Ձայնից վրա են հասել անցորդները եւ տղամարդու ձեռքից խլել զենքը:
Մանրամասները՝ տեսանյությում:











