Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության կենտրոնի աշխատակից Միխայիլ Վարաչենկոն գնացքի  ծանոթ մեքենավար Միխայիլ Դուբրովսկիի հետ սպանել է քրեական հեղինակության:

LifeNews-ին հայտնի է դարձել, որ 57-ամյա Վիկտոր Պոտապովը, ով հայտնի է Շչոլկովսկի շրջանի հանցավոր շրջանակներում, նստած է եղել Սոկոլովսկայա կայարանի մոտի սրճարանում:

Տղամարդը վիճել է հարեւան սեղանի շուրջ նստած ընկերախմբի հետ. վեճը կռվի է վերաճել: Խումբը հարաբերությունները պարզելու ընթացքում տեղափոխվել է փողոց, որտեղ էլ տեղի է ունեցել կռիվը, որի ընթացքում ոստիիկանները եւ նրանց ծանոթը սպանել են Վիկտոր Պոտապովին: Դրանից հետո նրանք որոշել են թաքցնել հանցագործության հետքերը եւ սպանվածի մարմինը դրել երկաթգծերին՝ ցանկանալով  ներկայացնել այնպես, որ տղամարդն ընկել է գնացքի տակ:

«Մարմինը զննելիս բժիշկները սահմանել են նախաբազուկի կոտրվածք եւ ոտքի անդամահատում: Այդ վնասվածքները նա ստացել է գնացքի տակ մնալու հետեւանքով, սակայն դրանք չեն եղել նրա մահվան պատճառը» -  պատմել են քննչականում:

Փսրձագետները կպարզեն մահվան ժամը եւ իրական դրդապատճառները: Քննիչներին կասկածյալների հետքի վրա դուրս գալուն օգնել է ՆԳՆ աշխատակից Միխայիլ Վարչենկոյի խոստովանությունը: