Արմավիր քաղաքի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Կոստանյանը մեղադրվում է օդամղիչ ատրճանակով երեք անգամ օդ կրակելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ին: Արմավիրի Նորավան գյուղում հայր եւ որդի նորավանցիներ վիճաբանել էին Արտյոմ Կոստանյանի եւ նրա ընկերոջ՝ Խաչիկ Կարապետյանի հետ: Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որից հետո Արտյոմը երեք անգամ օդ էր կրակել:
Պարզվել է, որ վիճաբանությունը հրահրողը Խաչիկ Կարապետյանն է եղել, որին հայր եւ որդի նորավանցիները նկատողություն էին արել մեքենան արագ եւ անկանոն վարելու համար: Խաչիկը վիրավորվել էր եւ ընկերոջ հետ գնացել էր հարաբերություններ պարզելու:
Դեպքից ժամեր անց Արտյոմ Կոստանյանը ներկայացել էր բաժին եւ ինքնախոստովական ցուցմունք տվել:
Արտյոմ Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Ոստիկանությունը որոնում է Խաչիկ Կարապետյանին:
Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











