Հունիսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 75 շենքի դիմաց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է մեր թղթակիցը, «Մերսեդես Բենց» մակնիշի 26 ՍՏ 693 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը` 1972 թվականին ծնված Սահակ Սերյոժայի Պողոսյանը, վրաերթի է ենթարկել 1933 թվականին ծնված Արամայիս Հմայակի Զոհրանյանին, ով, ըստ նախնական տվյալների, հատելիս է եղել փողոցը հետիոտնի համար չնախատեսված վայրով:
Դեպքի վայրում աշխատում են Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ոստիկանները, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութը՝ Ժան Գալստյանի











