Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լավ աշխատում է, նրա հետ ոչ մի խնդիր չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ձեր ցանկությունը չի իրականանա, մենք ոչ մի խնդիր չունենք: Ոստիկանապետը լավ աշխատում է»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու այսօր կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց ոստիկանապետին «շատ խոսելու» համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր որ Հովիկ Աբրահամյանի եւ Վլադիմիր Գասպարյանի միջեւ լարված հարաբերություններ են. ոստիկանապետը երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել, բայց դրանք չեն ընդունվել:











