Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան հունիսի 27-ին՝ Եվրամիության անդամ-երկրների ղեկավարների արտակարգ գագաթնաժողովի աշխատանքների երկրորդ օրը, կստորագրեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը Վրաստանը կներկայացնի վարչապես Իրաքլի Գարիբաշվիլին: Թբիլիսիում այդ իրադարձությունը կնշեն Եվրոպայի հրապարակում, մեծ համերգով եւ հրավառությամբ: Վրաստանում ակնկալում են, որ երկիրը առանց սակագների եւ քվոտաների ազատ մուտք կունենա ամենամեծ, ամենակայուն եւ բարձր գնողունակություն ունեցող ա շուկա:

Մոլդավիայի կողմից փաստաթուղթը կստորագրի վարչապետ Յուրի Լյանկեն:

Նախօրեին Բրյուսել ժամանած Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անձամբ կստորագրի ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասը:

Ասոցացման մասին համաձայնագիրը ներառում է Եմ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը: