Կարեն Արիսակեսյանը մեղադրվում է ընկերոջ տնից 12 հազար դոլար գողանալու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ին: Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բնակիչը, երեկոյան 22:00-ի սահմաններում տուն վերադառնալով, տեսել էր, որ տան կողպեքը կոտրված է, իսկ գրքերից մեկում առկա 12 հազար դոլարը գողացված: Արդեն ոստիկանությունում քաղաքացին պատմել էր, որ այդ գումարի մասին միայն երեք ընկերները գիտեին. երկուսին չէր կասկածում, քանի որ մանկության ընկերներն էին, իսկ երրորդի՝ Կարեն Արիստակեսյանի հետ վերջերս էր ծանոթացել:

Հունիսի 21-ին Կարենը բերման ենթարկվեց ոստիկանության բաժին, որտեղ էլ խոստովական ցուցմունք տվեց:

«Լոմով ջարդել եմ դուռը, մտել, վերցրել գումարն ու արագ հեռացել: Ուզում էի ավտո առնել»,- ոստիկաններին ասել էր նա:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ գողություն, որը կատարվել առանձնակի խոշոր չափով: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: