Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 44-ամյա Գագիկ Մարգարյանը մեղադրվում է հարեւանին դանակահարելու մեջ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հունիսի 20-ի գիշերը ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի: Հիվանդանոցում սակայն քաղաքացին հրաժարվել է որեւէ բան ասել՝ նշելով միայն, թե անհայտ անձը անհայտ գործիքով հարվածել է իրեն:
Մեկնելով դեպքի վայր՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է հարեւանը՝ Գագիկ Մարգարյանը: Վերջինս հաճախ էր տնից անսպասելի հեռանում, դեպքի օրն էլ անհետացել էր եւ հարեւանը գնացել էր որոնելու: Գագիկին երկար փնտրելուց հետո տուն վերադարձած հարեւանը քիչ անց լսել էր, որ Գագիկենց տնից ձայներ են գալիս, գնացել էր այնտեղ: Երբ Գագիկը տեսել էր հարեւանին, գոռացել էր, թե սատանա է մտել ու դանակով երկու անգամ թիկունքից հարվածել նրան:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











