Հունիսի 29-ին, ժամը 06:45-ի սահմանում, ոստիկանության Բազումի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 2բ հասցեում գտնվող արհեստական լճում դիակ կա: Դեպք վայր է մեկնել օպերատիվ խումբը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է մեր թղթակիցը, լճի կենտրոնում հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ լողափին` նրա հագուստները, հողաթափերը և օճառ: Պարզվել է, որ խեղդված անձը Վանաձոր քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Արայիկ Վաղինակի Բաղդասարյանն է: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: