Ֆրանսիայի հարավում գտնվող Շովե քարանձավը, որտեղ գտնվում են մինչ այժմ մարդկությանը հայտնի աշխարհի ամենահին ժայռապատկերները, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Ժայռի ընկնելուց 23000 տարի շրջափակված լինելով` քարանձավը հայտնաբերվել է միայն1994թ.: Այնտեղ 1000-ից ավելի «մարդկության առաջին գեղարվեստական ստեղծագործություններ առաջին արտահայտումները» են հայտնաբերվել, որոնք վերագրվում են հին պալեոլիթի ժամանակաշրջանին (մեր թվարկությունից առաջ 34-րդ դար): Խոսքը «կենդանի էակներ արտահայտող մարդկությանը հայտնի ամենահին պատկերների մասին է», ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի որոշման մեջ:

Ֆրանսիայի հարավում 25 մետր խորության վրա գտնվող հսկայական քարանձավը մարդկության հանճարի առաջին դրսեւորումների  «ունիկալ եւ լավ պահպանված վկայությունն է», ասվում է հանձնաժողովի որոշման մեջ:

Ժայռապատկերները իրենցից ներկայացնում են 14 տեսակի 435 կենդանիներ. արջեր, ռնգեղջյուրներ, առյուծներ, պանտերաները, բիզոններ եւ այլն: Կան նաեւ ձեռքերի պատկերներ քարանձավի հետեւմասում, ինչպես նաեւ պատկերված է վայրի ցուլի կողքին գտնվող կնոջ մարմնի ներքեւի հատվածը: