Ամռան այս եղանակի համար անսովոր ուժեղ քամին Երեւանի որոշ հատվածներում ավերածություններ է գործել: Որոշ շինություններից պոկվել են տանիքներ, քամին քշում է այս պահին դրսում գտնվող անցորդներին, որոնք ուժերի լարումով դիմադրում են եւ փորձում առաջ շարժվել: Չեն օգնում նաեւ հովանոցները, որոնք քամու ուժից իրարահան են լինում:

Քամուն է միացել նաեւ հորդառատ անձրեւը:

Հայաստան ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 19.00-ից սկսած ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Երեւանի տարբեր վարչական շրջանների շենքերի տանիքներ ու ծառեր:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am