Երեւանում Հաղթանակի կամրջին հարակից Աթենքի փողոցում այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 20:10-ին, քամուց ընկել են արտաքին լուսավորության երեք սյուները: NEWS.am-թղթակիցը հաղորդում է, որ սյուները փակել են փողոցը. մեքենաները երթեւեկում են փողոցի մի հատվածով:

Բարեբախտաբար սյուների անկման պահին փողոցով անցնող մեքենաներ չեն եղել: Այժմ դեպքի վայրում են  ԱԻՆ աշխատակիցները, որոնք սպասում են, մինչեւ տարածքը հոսանքազրկվի, որպեսզի սյուները հեռացնեն երթեւեկելի մասից: