Հունիսի 27-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Իջեւանի բաժնում, հայտնում էին, որ մի քաղաքացի իր տանը խեղդամահ է արել կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իջեւան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 5 շենք այցելած ոստիկանները պարզել են, որ իսկապես տանտերը՝ 63-ամյա Ռադիկ Գաբրիելյանը դիտավորությամբ սպանել է կնոջը՝ 62-ամյա Ջուլիետա Եղիկյանին: Առիթը, ըստ ամուսնու, տաք կերակուր չպատրաստելն էր, իսկ պատճառը, ինչպես պարզվեց ոստիկանների հետ զրույցներից, ամուսնական համատեղ երկար տարիների ընթացքում կուտակված անբարյացկամությունը:
Ռադիկ Գաբրիելյանը կալանավորված է:
Մանրամասները՝ տեսանյութում:











