Իսրայելի ավիացիան 15 Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 15 օբյեկտ է ռմբակոծել: Ըստ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության՝ իսրայելական կողմին ի պատասխան կետային հարվածներ են հասցվել Պաղեստինի ինքնավարության կողմից:
Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է polit.ru-ն:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Թել-Ավիվը չի դադարեցնի ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը հրեա երեք դեռահասների սպանությունից հետո:
Հիշեցնենք, երեք դեռահասների մարմինները գտել էին Հորդանան գետի արեւմտյան ափին՝ 18 օր տեւած որոնումներից հետո: Դեռահասների անհետացումից անմիջապես հետո Նեթանյահուն առեւանգման մեղավոր էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին եւ նշել, որ դրա համար պատասխան են տալու:











