Փետրվարի 15-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին էր դիմել Շատին գյուղի բնակիչ Հունան Հունանյանը: Ըստ նրա՝ անցյալ տարվա դեկտեմբերին 28-ից հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում մտել էին իր բնակության համար նախատեսված վագոն-տնակն ու գողացել գյուղմթերք, հեռուստացույց, 620 հազար դրամ եւ այլ իրեր՝ պատճառելով 1,8 մլն դրամի վնաս:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ գողության հեղինակը հենց վագոն-տնակի տերն է՝ Հունան Հունանյանը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «սուտ մատնություն» հոդվածի հատկանիշներով:

Մանրամասները՝ տեսանյութում: