Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախագահ Սերժ Սարգսյանին 60-ամյակի կապակցությամբ ոչինչ չի նվիրել: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը:
«Որեւէ նվեր, նման ձեւաչափ չկա մեր մեջ: Մենք մեր լավ աշխատանքով փորձում ենք նախագահի բեռը կիսել, կարծում եմ` դա ավելի լավ նվեր է:Բացի դրանից ես այդ օրը կայքում շնորհավորել եմ, այնուհետեւ հեռուստատեսությամբ»,- ասաց նա:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը հունիսի 30-ին դարձավ 60 տարեկան:











