Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջիկա շաբաթ օրը` հուլիսի 5-ին մեկնելու է Տավուշի սահմանամերձ գյուղեր եւ անձամբ է ծանոթանալու սահմանի խնդիրներին:
«Ես շաբաթ օրը գնում եմ Տավուշի սահմանամերձ գյուղեր: Առավոտյան ժամը 09:30-ին Երեւանից շարժվելու եմ, կարող եք միանալ ինձ եւ միասին տեսնենք, թե ինչ խնդիրներ կան սահմանին»,- այս մասին այսօր` հուլիսի 3-ին, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:
Նշենք, որ վերջին օրերին լարվածություն է նկատվում հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը մի քանի օր տեւական ժամանակով կրակ էր բացել հայկական գյուղերի ուղղությամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











