Հունիսի 30-ին, կեսգիշերից կես ժամ անց Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունիի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած, արյունահոսող վերքերով բուժօգնության էր տեղափոխվել ոմն Կարո, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Հիվանդանոց ժամանած ոստիկանները պարզել են, որ «ոմն Կարոն» Անդրֆեդերացիայի առաջին նրբացքի 2-րդ տան նկուղային հարկում ապրող Կարեն Մկրտչյանն է:

Ոստիկանները պարզել են, որ սպանությունը կատարվել է Մկրտչյանի տան մոտ, նրան վնասվածքները հասցրել է 42-ամյա հարեւանուհին՝ Կարինե Սոբչենկոն:

Ըստ այդմ, Կարո Մկրտչյանը գինովցած վիճակում այցելել է Սոբչենկոյին: վերջինս պնդում է, որ տղամարդը փորձել է իրեն բռնաբարել: «Ուզում էր ինձ բռնաբարել: Գցվեց վրես, ես վախեցա, հրեցի գցեցի գետնին: Ասեց՝ դե լավ, ես քո հախից կգամ, գնամ պապիրոսս վերցնեմ ու գամ: Հետո ես ներսից դուռը պինդ փակեցի»:

Մանրամասները՝ տեսանյութում: