«World Vision Armenia»-ի Շիրակի մարզի տնտեսական զարգացման մասնագետ, 31-ամյա Գառնիկ Սեւոյանը մեկն էր այն երկու անձանցից, որոնց աշխարհահռչակ ճանապարհորդ, գիտնական Ֆաբիեն Կուստոն ընտրեց 2000 թեկնածուներից, որպես «Առաքելություն 31»-ի շրջանակում այս տարվա հունիսին իրականացրած ռեկորդային երկարատեւ արշավի ուղեկիցներ: Հայաստան վերադառնալուց հետո NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Գառնիկ Սեւոյանի հետ:
Գառնիկ, ինչո՞ւ որոշեցիք այցելել «Ակվարիուս» ստորջրյա լաբորիատորիա:
Դեռ փոքրուց մեծացել եմ Ժակ Կուստոյի ֆիլմերով: Հետո պատահաբար իմացա, որ հնարավորություն կա այցելել Aquarius Reef Base ստորջրյա լաբարատորիան, որն այսօր միակն է աշխարհում: Իհարկե հետաքրքրեց հանդիպել մի մարդու, որը որոշել էր մնալ ջրի տակ 31 օր՝ գերազանցելով իր պապի ռեկորդը մեկ օրով և ապրելով երկու անգամ ավելի խորը, քան Ժակ Կուստոն: Բացի դրանից նաև սիրելով դայվինգը և ստորջրյա կյանքը՝ հետաքրքրությունը ավելի մեծացավ: Ես 2000 դիմորդներից մեկն էի, ում պիտի ընտրեր Ֆաբիեն Կուստոն և Microsoft-ի թիմը, որը այս նախագծի հովանավորներից էր: Մենք նրանց պիտի ցույց տայինք մեր էքստրեմալ կողմը, որ կարող ենք նման էքստրեմալ քայլ կատարել և իջնել 20 մետր օվկիանոսի տակ: Ես ներկայացրել էի իմ կյանքի տարբեր ժամանակներում նկարահանված մի վիդեո, կարելի է ասել վիդեո ռեզյումե: Հետո այդ 2000 մարդկանցից ընտրվեցինք ես եւ բոսնիացի Էմիր Ջուհնուրը: Ես այդ 2000 դիմողների մասին իմացա կազմակերպիչներից, երբ արդեն ԱՄՆում էինք, իրականում չգիտեի, որ այդքան մարդ դիմել է ամբողջ աշխարհից:

Ե՞րբ մեկնեցիք Հայաստանից եւ ո՞րն օրն եք իջել ստորջրյա լաբորիատորիա:
Հայաստանից մեկնեցի հունիսի 22-ին, հետո մեկ շաբաթ թրեյնինգներից հետո իջանք լաբարատորիա որտեղ մեկ ժամից մի քիչ շատ մնացինք: Լաբորատորիայից ամբողջ 31 օրը live միացում կար օնլայն:

Ի՞նչ եք զրուցել Կուստոյի հետ,
Ես նրանց հետևում էի ամեն օր մինչև գնալս: Տպավորությունները Խաղաղ օվկիանոսյան կյանքից աննկարագրելի են: Հետո հայտնվում ես մի սենյակում, որտեղ մի լեգենդար մարդու թոռն է ու ոչ պակաս լեգենդար: Մենք զրուցեցինք, նա մեզ սուրճ հյուրասիրեց, որի համը տարբերվում էր դրսում գտնվող սուրճի համից: Ես նրան հարցրեցի՝ ինչի որոշեց գերազանցել իր պապի ռեկորդը, հետո ինքը պատմեց իր մանկությունից, որ չորս տարեկանում առաջին անգամ Ժակ Կուստոն սովորեցրել է դայվինգ: Իրականում, ամենասկզբից սա ինձ համար հերթական էքստրիմն էր, բայց հետո սկսեցինգ դայվինգի դասընթացները ու ավելի մոտիկից ծանոթացանք ստորջրյա կյանքին, ու Ֆաբիանի մնալու բուն նպատակին` որը ոչ թե պապի ռեկորդի գերազանցումն էր, այլ հանրությանը հասցնելու օվկիանոսի պահպանման և ուսումնասիրության կարևորությունը:

Արդյո՞ք Ֆաբիեն Կուստոյի համար Հայաստանից նվեր էիք տարել:
Նախ ցավում եմ, որ չթողեցին Հայաստանի դրոշն իջեցնեմ «Ակվարիուս», քանի որ այն համարվում է ԱՄՆ պետական սեփականություն: Իսկ Կուստոյին մագնիս եմ նվիրել, որի վրա պատկերված է Գառնիի տաճարը: Ուզում էի, որ նա Հայաստանը հիշի, բայց Ֆաբիանը արեց ավելին. այդ մագնիսը կպցրեց լաբարատորիայի պատին:


Հարցազրույցը՝ Աիդա Հովհաննիսյանի











