Օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, Մալաթիայի ոստիկանների հետ համատեղ գործողություններ էին սկսել անօրինական թմրաշրջանառության հերթական դեպքը կանխելու եւ բացահայտելու ուղղությամբ:
Ոստիկանները Բյուրեղավան քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ 22-ամյա Անդրանիկ Դալլաքյանին կասկածել են թմրամիջոցներ տեղափոխելու եւ այլոց հանձնելու մեջ: Ոստիկանները նրան բերման են ենթարկել հենց այդ գործողության իրականացման ժամանակ: Նրա գրպանից հայտնաբերվել է ծխախոտի երկու տուփ, որում եղել է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոցի նմանվող 40 դեղահաբ:
Մանրամասները տեսանյութում:











