Հուլիսի 3-ի գիշերը, Աշոտ, Դավիթ եւ Գոռ Ղեւոնդյանները ոչ սթափ վիճակում գողություն են կատարել մեքենայից, որում քնած է եղել վարորդը:

Արմավիր քաղաքի Հյուսիս-արեւելյան թաղամասում մի քաղաքացի էր քնել մեքենայում: Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչը պատահմամբ մեքենայի անիվը գցել էր բաց դիտահորն ու սպասել, մինչեւ լույսը կբացվեր, օգնողներ կգային:

Ղեւոնդյանները, տեսնելով, մեքենան ու քնած վարորդին, գողացել էին մեքենայի գազի բալոնը, անիվները, մագնիտոֆոնը եւ բջջային հեռախոսը: Մագնիտոֆոնն ու հեռախոսը գողանալիս վարորդն արթնացել էր:

Մանրամասները՝ տեսանյութում: