Ֆինն ամուսիններ Վիլե Պարվիայնեն ու Յանետե Օքսանը հաղթել են կնոջն արգելավազքով տանելու աշխարհի ամենամյա առաջնությունում:

Սոնկայարվի քաղաքում անցկացվող մրցության նպատակն էր որքան հնարավոր է արագ հաղթահարել ջրային խոչընդոտներով մրցուղին: Կին մասնակիցները, որոնք «բեռի» կարգավիճակում էին, պետք է նվազագույնը 49 կգ քաշ ունենային:

Հինգ անգամ հաղթող ճանաչված ֆինն զույգն այս տարի երրորդ տեղն է զբաղեցրել, «արծաթը» բաժին է հասել բրիտանացի զույգին, հաղորդում է «Yle»-ն:

Առաջնությունն անց է կացվում 19-րդ անգամ, այս տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 50 զույգ 12 երկրից, այդ թվում նաեւ Ռուսաստանից: Վերջին 20 տարվա ընթացքում տեղ զբաղեցրել են զույգերը բացառապես Ֆինլանդիայից եւ Էստոնիայից: