Սարսափելի միջադեպը, որը քիչ էր մնում վերաճեր ողբերգության, տեղի է ունեցել քալիֆորնիական Սան-Դիեգո քաղաքում: Լուսանկարիչ Դեյլ Ֆրինքը նավով ծով էր դուրս եկել, որպեսզի կետերին լուսանկարեր: Նրա հետ միասին նավակում եւս մեկն էր գտնվում: Հանկարծ ամերիկացիները բախվել են կապույտ կետի հետ, որի մարմինչ երկարությունն ավելի քան 24 մետր էր, հաղորդում է «Metro»-ն:

Ստորեւ հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է լուսանկարիչը սարսափահար տախտակամածի վրա այս ու այն կողմ գնում՝ չիմանալով, ինչպես եւ որտեղ թաքնվի մոտեցող վտանգիվ: Մի ակնթարթ անց երկու ուղեւորներն էլ սարքավորումների հետ միասին հայտնվում են ջրում:

Բարեբախտաբար տղամարդիկ աննշան վնասվածքներ են ստացել: Ֆրինքի խոսքով՝ կետը հանկարծակի է հարվածել նավակին: «Սովորաբար այդ հսկաները սնվում են մակերեսին մոտ եւ գրեթե չեն հարձակվում մարդկանց կամ նավերի վրա: Տեղի ունեցածը կարող եմ պարզապես պատահականություն անվանել»,- ասել է լուսանկարիչը, հայտնում է «Vesti.ru»-ն:

Չնայած նրան, որ ամերիկացու լուանկարչական ապարատն այլեւս պիտանի չէ, նրան հաջողվել է պահպանել տեսագրություն, որը նկարահանել է դեպքից մի քանի վայրկյան առաջ: