Ոստիկանության աշխատակիցները հունիսի 23-ին բերման ենթարկել մուրացկանությամբ զբաղվող անչափահաս Էդգար Մալխասյանին եւ վերջինիս տատին՝ Մանիկ Մալխասյանին:
Սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանությունն անդրադառնում է այս ընտանիքին. 5 անչափահաս երեխաներին մայրը՝ Քրիստինեն եւ տատիկը՝ Մանիկը, օգտագործում են իրենց շահերի համար՝ դրդելով նրանց մուրացկանության:
Մի քանի անգամ բերման ենթարկված Մանիկ Մալխասյանը, սակայն, դասեր չի քաղում. Ամեն անգամ հայտնվելով ոստիկանությունում՝ նա սկսում է հայհոյել ոստիկաններին, իսկ այնուհետեւ հայտարարել, թե իր նկատմամբ բռնություն է գործադրվել:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











