Վազգեն Շահբազյանն ու Աղվան Գրիգորյանը մեղադրվում են Արգավանդ գյուղից գողության փորձ կատարելու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ին ժամը 04:00-ի սահմաններում: Արգավանդի բնակիչներից մեկը նկատել է, թե ինչպես իր հարեւանի տնից երեք երիտասարդ իրեր են հանում եւ տեղափոխում տաքսու մեջ: Երիտասարդներին, սակայն, չի հաջողվել գողոնը տանել, քանի որ հարեւանը փակել է մեքենայի ճանապարհը, իսկ նրանք էլ իջել մեքենայից եւ դիմել փախուստի: Այնուհետեւ, հարեւանը զանգահարել էր ոստիկանություն: Ի դեպ, երիտասարդները ոչ թե գումար եւ թանկարժեք իրեր են գողացել, այլ տնտեսական ապրանքներ:

Հունիսի 28-ին ոստիկաններին հաջողվեց բերման ենթարկել Արգավանդ գյուղի բնակիչ Վազգեն Շահբազյանին, իսկ երկու օր անց Աղվան Գրիգորյանին: Նրանք խոստովանել են կատարած հանցանքը:

Այս պահին ոստիկանությունը որոնում է երրորդ մասնակցին՝ ոմն Անդոյի:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: