Հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 95 տրանսպորտային միջոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 28 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 60-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 7 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:











