ԱՄՆ Թեքսաս նահանգի Հյուսթոնից ոչ հեռու գտնվող Սփրինգ քաղաքի մասնավոր տներից մեկում սպանել են վեց մարդու, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ մեկ վիրավոր կին էլ ողջ է մնացել: Նա ոստիկանություն է կանչել՝ նախազգուշացնելով, որ հանցագործը մտադիր էր սպանել ընտանիքի եւս մեկ անդամի, որն այդ պահին աշխատանքի է եղել:
Ոստիկանությանը հաջողվել է շրջափակել տղամարդուն ոստիկանական զրահապատ երկու հատուկ մեքենաներով, որից հետո նա հանձնվել է ոստիկանությանը:
Տեղի իրավապահները հայտնել են, որ զոհերի շարքում կան 4 -13 տարեկան չորս երեխա:
15-ամյա եւս մեկ աղջիկ վնասվածք է ստացել գլխից, սակայն ողջ է մնացել: Հենց նա էլ օգնել է ոստիկաններին պարզել հանցագործի ինքնությունը:
Բոլոր զոհերը բարեկամներ են եղել, իսկ կրակողը սպանված երեխաների քեռին է եղել: Ողջ մնացած աղջիկը պատմել է, որ հանցագործը մտադիր է եղել սպանություն իրականացնել մեկ ուրիշ տանը եւս: Սակայն հեռու գնալ չի հասցրել, մեքենան օպերատիվ կերպով շրջափակել է հատուկ նշանակության ջոկատը, եւ երեք ժամ անց տղամարդը հանձնվել է:
Հանցագործին անունը չի բացահայտվում, նրա արարքի դրդապատճառներն անհայտ են: Ըստ նախնական տվյալի` նա վիճել է ընտանիքի անդամներից մեկի հետ:











