Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես անհայտ անձը հունիսի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում Շիրակի փողոցի շենքից մեկի մոտ, պարանոցից պոկելով մի քաղաքացու ոսկյա շղթա, դիմել է փախուստի:

Կնոջ կատարած գողությունն արձանագրել է տեսանկարահանող սարքը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը որոնում է տեսանյութում պատկերված կնոջը:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: