Կիրովի անվան զբոսայգու դիմաց կայանած «Գազ 31- 02» մակնիշի ավտոմեքենայից դրամապանակ գողանալու կասկածանքով հուլիսի 9-ին  Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Արթուր Մելիքյանը՝ Լիկա մականունով, որը բաժնում ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Ոստիկանությունը հաղորդում է, որ երիտասարդը հուլիսի 8-ին, տեսնելով Կիրովի անվան զբոսայգու դիմաց կայանած մեքենան, նկատել է, որը վարորդը մեքենայի պատուհանը մինչեւ վերջ չի փակել, բացել է դուռը եւ մեքենայից գողացել դրամապանակ՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, Արթուր Մելիքյանն առաջին անգամ  չէ գողություն կատարել: Երիտասարդը նախորդ տարի դեկտեմբերին աղջկա շորերով մտել էր իր ծանոթի բնակարան ու չհրկիզվող պահարան գողացել: Ոստիկանները գողոնը հայտնաբերել էին Աբովյանի գերեզմանատանը եւ Արթուրին ստորագրությամբ ազատ արձակել:

Մանրամասները՝ տեսանյութում