Երեւանի բնակիչ 45-ամյա Լեւոն Խանամիրյանը, տեղեկանալով, որ Չարենցի փողոցի տներից մեկում երկար ժամանակ է՝ ոչ ոք չի ապրում, երկու անգամ մտել է այդ տուն, վերցրել իրեն պետք եկած իրերն ու հեռացել: Հուլիսի 9-ին՝ երկրորդ անգամ տուն մտնելիս, նրան նկատել է հարեւաններից մեկը, զանգահարել արտերկրում ապրող տանտերերին, պարզել, որ Հայաստանում տան բանալին ոչ մեկ չունի եւ զանգահարել ոստիկանություն:
Ոստիկանները պարզել են, որ գողը գիշերել է այդ տանը։ Լեւոն Խանամիրյանն այդ ընթացքում հեռացել է տնից, ոստիկանները նրան բերման են ենթարկել քաղաքի այլ հատվածից: Տղամարդը պատմել է, որ տուն է մտել՝ ցանկապատի վրայով թռչելով եւ պատուհանը կոտրելով:
«Տուն տեսա, լուսամուտը ռեշոտկայով չէր, մի ամիս էր՝ հա էդ կողմով անցնում էի: Մի օր էլ շատ նեղն էի, մտա մի քանի բան վերցրի»,-ոստիկանությունում պատմել է տղամարդը, որը մինչեւ այս գողության համար եւս երկու անգամ բերման է ենթարկվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











