Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի մոտակայքում բենզատար է պայթել:

Պայթյունի հետեւանքով 80 մարդ վիրավորվել են, որոնցից 20-ը՝ շատ ծանր վիճակում են:

CNN Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վարորդը կորցրել է կառավարումը, բենզատարը շրջվել է՝ փակելով ավտոբուսների եւ ավտոմեքենաների ճանապարհը: Ավտոբուսների ուղեւորները շտապել են օգնություն ցույց տալ վարորդին, սակայն այդ պահին հզոր պայթյուն է որոտացել եւ թափված վառելիքը սկսել է այրվել: Կրակը տարածվել է նաեւ մոտակայքում գտնվող ավտոբուսների եւ ավտոմեքենաների վրա: