Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են հունիսի 4-ին Արտաշիսյան փողոցում անցորդից ոսկյա շղթա հափշտակած տղամարդուն:

Հունիսի 4-ին ժամը 15:00-ի սահմաններում անհայտ անձը Արտաշիսյան փողոցում քաշել էր մի կնոջ, գցել գետնին, հափշտակել ոսկյա շղթան եւ դիմել փախուստի: Տարածքի տեսանկարահակող սարքերն արձանագրել էին կատարվածը: Օրեր անց ոստիկաններին հաջողվեց գտնել եւ բերման ենթարկել 180 հազար դրամանոց ոսկյա շղթան հափշտակած երիտասարդին՝ 32-ամյա Արման Խաչատրյանին:

3 անգամ դատապարտված Արման Խաչատրյանը, սակայն, ոստիկանությունում փորձում էր հերքել կատարվածը՝ արդարանալով, թե «ինքը վերջին չորս ամիսներին ուրիշ գույնի մայկա չի հագել»:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: