Ոստիկանության Գորիսի բաժնում հուլիսի 23-ին ահազանգ է ստացվել կատարված սպանության մասին: Ալեքսանդր Հովհաննիսյանը զանգել է եւ հայտնել, որ մարդ է սպանել:

Քարահունջ գյուղում, կիսակառույց շինության մոտ ոստիկանները հայնաբերել են «արմատուրան», որով կատարվել էր սպանությունը:

Ոստիկանները պարզել են, որ Արթուր Մարտիրոսյանի հետ հաց են կիսել, խմել, ապա վիճել են, որից հետո Ալեքսանդր Հովհաննիսյանը հարվածել է:

Գորիսի ոստիկանությունում հարուցվել է քրգործ, Հովհաննիսյանը ձերբակալված է:

Մանրամասները ոստիկանության հաղորդագրության մեջ: