Կապանի երիտասարդները օգոստոսի 5-ին մոմավառություն են կազմակերպել՝ ի հիշատակ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհված հայ զինծառայողների:

Երիտասարդները կլոր շրջան կազմած մեկ րոպե լռությամբ հարգել են հայ հերոսների հիշատակը՝ ձեռքներին զոհվածների լուսանկարները:

Նշենք, որ զոհված զինծառայողներին՝ Ազատ Ասոյանին, Արարատ Խանոյանին, Սարգիս Մովսիսյանին, Զորիկ Գեւորգյանին եւ Արամ Գրիգորյանին, հետմահու պարգեւատրել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին սահմանին լարված է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: