Երեւանի Նուբարաշեն թաղամասում 2003թ.-ին 3 քաղաքացիների սպանության մեջ մեղադրվող 37-ամյա Անդրանիկ Երեմյանին վերջապես տեղափոխեցին Հայաստան:

11 տարի առաջ հունիսի 23-ին Անդրանիկ Երեմյանը մի խումբ անձանց հետ կրակել եւ սպանել էր տաքսու 3 ուղեւորներին, իսկ մեկին էլ մարմնական վնասվածքներ հասցրել: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, իսկ Անդրանիկի նկատմամբ էլ հետախուզում հայտարարվեց:

2012թ.-ին ոստիկանները սպանության մեջ մեղադրվողին գտան Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում: Այս տարվա օգոստոսի 29-ին Անդրանիկ Երեմյանը Մոսկվա-Երեւան չվորեթով տեղափոխվեց Հայաստան:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: