Բրիտանացի ավտոմեխանին իր վրա 30 լիտր մեքենայի յուղ է լցրել ի նշան բարեգործական ակտի: Տղամարդը միջազգային «Ice Bucket Challenge» բարեգործական ակցիային նման ակցիա է մտածել, որպեսզի հարգի ուռուցքաբանական հիվանդությունից վախճանված իր մոև հիշատակը:

Քոլին Մեյրիկն իր միանձնյա ակցիան անվանել է «Oil Bucket Challenge»(«Յուղի մարտագրավեր») Տղամարդը խնդրել է գործընկերներին օգնել իր վրա լցնել յուղով լի դույլը: Այնուհետ նա Համացանցում հրապարակել է տեսանյութը՝ խոստանալով ստացված հասույթը փոխանցել քաղցկեղի դեմ պայքարի «Macmillan Cancer Support» հիմնադրամին:

Հրապարակումից հետո առաջին մի քանի ժամվա ընթացքում Մեյրիքի հաշվին ավելի քան 1000 ֆունտ ստերլինգ է փոխանցվել, հաղորդում է «Lenta.ru»-ն:

«Oil Bucket Challenge»-ի հայեցակարգը նա մտածել է փաբում, եւ ինչպես պատմել է տղամարդն, անմիջապես հաջողված է թվացել իրեն: