Հայաստանում ճանապարհային տեսախցիկներ եւ արագաչափեր ներկրող ու շահագործող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը հերքում է, որ ինքը որեւէ կապ ունի հանրապետության նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողներին ասաց Ալեքսան Զաքարյանը։

«Ես Ալեքսան Զաքարյանն եմ, ժողովրդի մեջ հայտնի եմ Սաշիկ անունով, բայց ոչ մի կապ չունեմ նախագահի եղբոր հետ, նույնիսկ նրան չեմ ճանաչում»,- ասաց ընկերության հիմնադիրը։

Հիշեցնենք, որ մամուլում վաղուց լուրեր են շրջանառվում, որ «Սեքյուրիթի դրիմն» իրականում պատկանում է նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։