Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազի եւ ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է շինարարներին, որոնք Ստամբուլում «Torunlar» կենտրոնի շինհրապարակում միջադեպից հետո միտինգ էին կազմակերպել, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Agence France-Presse»-ին:
Մեջիդիեքեյ շրջանում բողոքի ակցիային հավաքվել էր ավելի քան 1000 մարդ: Ցուցարարները բողոքում էին շինհրապարակում անվտանգության բավարար մակարդակ չապահովելու համար:
Նշվում է, որ ցուցարարները փորձում էին անցնել ոստիկանների շրջափակումը, որպեսզի անցնեն անմիջապես երեկվա ողբերգության վայրը: Ի պատասխան ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Ստամբուլում կառուցվող վերելակի փլուզման հետեւանքով 10 աշխատող էր զոհվել:











