Արգետնինայում խոշոր դինոզավրի կմախք են գտել, հավանաբար այն 85 միլիոն տարեկան է: Կմախքի մասերը հայտնաբերվել են 9 տարի առաջ:
Գիտնականները պնդում են, որ դինոզավրը չի կարողացել հասնել «ուժերի ծաղկուն շրջանի», սակայն դրա չափերը տպավորիչ են. 26 մ երկարություն, 10 մ բարձրություն, քաշը` 65 տոննա:
Դինոզավրին անվանել են Dreadnoughtus schrani` «անխորտակելի» ռազմանավերի եւ գիտական աշխատանքների հովանավոր, ձեռնարկատեր Ադամ Շրենի պատվին:
Չնայած հսկայական չափերին, դինոզավրը բուսակեր է եղել, հայտնում է «Պոպուլյարնայա մեխանիկան»:











