ԱՄՆ Օհայո նահանգում բանվորների խումբը 10 ժամում կառուցել է ընդարձակ շինություն: Շինարարության ողջ գործընթացը նկարահանվել է:
Ամերիկացի Սքոթ Միլլերը առավոտյան 7:00-ից մինչեւ երեկոյան 5:00 –ը 1600 լուսանկար է արել (20 վայրկյանը մեկ) եւ 10 ժամանոց տեսագրությունը սեղմել 3 րոպե եւ 30 վայրկյանում:
Չնայած դա ընդամենը մառան է, ինչը նշանակում է, որ այն արվել է առանց առանձնակի ներքին հարդարման, շինարարության արագությունը շշմեցուցիչ է ցանկացած պարագայում:
Տեսահոլովակի հեղինակը հայտնում է, որ շինարարության գործընթացի նկարահանումը սկսվել է այս տարվա մայիսի 13-ին` առավոտյան 7-ին եւ ավարտվել նույն օրվա երեկոյան 5-ին: Կառույցը կանգնեցնելու համար պահանջվել է 10 ժամ:
Նշվում է, որ շինարարական հրաշքը հնարավոր է դարձել քսան բանվորների համակարգված գործողությունների շնորհիվ:











