«Օգնիր եզդիներին» հասարակական նախաձեռնությունը սեպտեմբերի  28-ին, Շահումյան հրապարակի դիմացի այգում կազմակերպում է մարդասիրական օգնության հավաքագրում Իրաքի հյուսիսում բռնությունների արդյունքում փախստական դարձած եւ այժմ ճամբարներում ապաստանած եզդի ժողովրդի համար:

Հավաքագրումը տեղի կունենա ժամը 11:00-16:00 ընկած ժամանակահատվածում:

 Սեպտեմբերի 28-ին, Շահումյանի հրապարակի դիմաց գտնվող այգում

Օգնության համար անհրաժեշտ պարագաների ցուցակն է.

- Սնունդ (յուղ, շաքարավազ, բրինձ, ալյուր, մակարոն)

- Մանկական կեր

- Մանկական հիգիենայի պարագաներ

- Հագուստ

- Կոշիկ (սպորտային, հարմարավետ)

- Ծածկոցներ

- Դեղորայք (առաջին բուժօգնության, հակաբիոտիկներ, շաքարախտով հիվանդների դեղեր եւ այլն)

Կարող եք նվիրաբերել նաեւ գումար, որով սակայն նունպես գնվելու են վերոհիշյալ ցուցակի պարագաները եւ ապրանքի տեսքով ուղարկվեն»: