Ամերիկյան Ֆլորիդայում երկու տղամարդ սեփական ուժերով պարանի օգնությամբ ափ են դուրս բերել Լամպի անունով 4 մետր երկարությամբ եւ 347 կգ կշռող կոկորդիլոսին: Այս մասին գրում է FedPost-ը:
«Նա բավական մոտեցավ այն վայրին, որտեղ ես խայծ էի դրել: Նա չէր կարող չգայթակղվել»,- պատմել է որսորդներից մեկը:
«Սովորաբար, երբ մարդիկ ասում են, որ մեծ կոկորդիլոս են տեսել, որպես կանոն, խոսքը երեք մետր երկարությամբ կենդանու մասին է լինում: Լամպիի նման կոկորդիլոսները, անկասկած, հազվադեպ են հանդիպում»,- ասել է Սողունների հիմնադրամի համակարգողը:
Ներկայում Վայրի բնության դեպարտամենտի պաշտոնյաներն ուսումնասիրում են, արդյո՞ք այդ կոկորդիլոսն ամենամեծն է նահանգում: Միաժամանակ, որսորդներն արդեն հայտարարել են, որ մտադիր են նոր զոհ գտնել, որը, հույս ունեն, Լամպիից ավելի խոշոր կլինի:











