Թաթարստանում (Ռուսաստան) Կարաբաշ գյուղի բնակիչները փորձում են հետեւել անհայտ էակների, հայտնում է Polit.Ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ սպիտակ վերնազգեստով փոքրիկ «թզուկների» մասին տեղեկությունը հայտնվել է սոցիալական ցանցում: Գյուղի բնակիչներից մեկը՝ Այդար Սադիկովը, զբոսնելիս տեսել եւ նկարահանել է դեռեւս բացատրություն չստացած երեւույթը: Հաղորդվում է, որ «ուրվականները» անսպասելի են հայտնվել եւ շուտեվ անհետացել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սադիկովին մեղադրում են ալկոհոլը չարաշահելու մեջ, ինչը, գործակալության կարծիքով, եթե անգամ համապատասխանում է իրականությանը, միեւնույն է, չի պարզաբանում, թե ինչպես են այդ էակները արտացոլվել ֆոտոխցիկի եւ տեսախցիկի մատրիցում:











