Ռունեթում տարածում է ստանում Ռուսաստանի Տուլայի մարզում տեղի ունեցած տրանսպորտային պատահարի մասին տեսանյութը:

Կադրերում երեւում է, թե ինչպես է աշխույժ ավտոմայրուղին անցնելու հարմար հնարավորության սպասող երիտասարդը փրկվում վթարի զոհ դառնալուց: Գլխավոր ճանապարհով ընթացող Nissan Qashqai-ն շրջադարձ է կատարում՝ ճանապարհ չտալով հանդիպակաց ուղիով ընթացող բեռնատարին: Նրանց երթեւեկության հետագծերը խաչվում են հենց այն վայրում, որտեղ կանգնած է հետիոտնը:

Պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, Նովոմոսկովսկում: Ըստ «Ռոսբալտ»-ի, վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: