Վենեսուելայի հրուշակագործները որոշել են միանգամից երկու խոհարարական ռեկորդ սահմանել: Հրուշակագործության տասնյակ վարպետներ հավաքվել են Կարակասում, որպեսզի ավանդական տոնական հայտնի Ալյակա թխվածքը եւ ապուխտով հացը պատրաստեն: Այդ ուտեստները Վենեսուելայում սովորաբար պատրաստում են Ծննդյան տոներին: Ալյական վենեսուելացիների համար միավորման եւ հաշտության խորհրդանիշ է: Թխվածքը բաղկացած է եգիպտացորենի լավաշանման հացից, որի մեջ դնում են տավարի միս, խոզի միս, հավ ու կարագ: այդ ամենը փաթաթում են հացի մեջ, հացն էլ իր հեևրթին փաթաթում են բանանի տերեւների մեջ: Այնուհետեւ կապում են այն ու թխում: Այս Ալյակայի համար անհրաժեշտ է եղել 504 կգ բանանի տերեւ, 144 կգ տավարի միս, 216 կգ հավի միս, նույնքան էլ ալյուր, հաղորդում է NDTV-ն:

Վիտչինայով հացը եւս հավակնում է համաշխարհային ռեկորդի: Դրա համար անհրաժեշտ է եղել 300 կգ չոր կաթ, 375 կգ մարգարին, 386 կգ ալյուր եւ 15 լիտր ջուր: