Լուսանկարիչը քիչ է մնացել զրկվի իր թանկարժեք ֆոտոխցիկից: Տղամարդը ֆոտոխցիկի վրա հաց է ամրացրել, որպեսզի գրավի սկյուռներին եւ լուսանկարի նրանց, սակայն նրա մտքով անգամ չէր անցնում, որ այդ քնքուշ կենդանին կցանկանա «սեփականաշնորհել» ֆոտոխցիկը, հաղորդում է «Վեստին»:

Ինտերնետ-թերթում հրապարակված կադրերում երեւում է՝  ինչպես է սկյուռը նստում գետնին ամրացրած սարքի վրա եւ ուտում հացի կտորը: Հետո սկյուռը վերցրել է սարքավորումը եւ փորձել է թաքնվել: Լուսանկարիչը վազել է նրա հետեւից, սակայն չի հասել:

Սկյուռը բարձրացել է ծառը եւ փորձել է կրծել ֆոտոխցիկը: Տեսնելով, որ այն համով չի, կենդանին ապարատը նետել է գետնին, որտեղից էլ վերցրլ է լուսանկարիչը: Հրապարակված տեսանյութը մի քանի օրում ավելի քան 700 հազար դիտում է ունեցել: