Վրացական «Տրիալետի» հեռուստաընկերության ուղիղ եթերում «Աբխազիայի եւ Սամաբալոյի (Ցխինվալի շրջան) բռնակցումը» թեմայի քննարկումների ժամանակ Ռուսաստանի եւ Եվրասիական միության հետ մերձեցման ուղղության կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ ծեծկռտուք է սկսվել:
Ուղիղ եթերում «Եվրասիական ընտրություն-Վրաստան» կոալիցիայի առաջնորդ, «Իրակլի Երկրորդի հասարակության» նախագահ Արչիլ Չկոիձեի ելույթի ժամանակ հեռուստաստուդիայում ներկա եթերի մասնակիցներից մեկը՝ «Ապրիորի» ՀԿ-ի ներկայացուցիչը, փորձել է հարվածել ելույթ ունեցողին, հայտնում է «Տրիալետի» հեռուստատեսությունը: Հեռուստաեթերի կադրերից երեւում է, թե ինչպես են Չկոիձեի կողմնակիցները հարձակվողին տապալում գետնին, իսկ հաղորդման մյուս մասնակիցները փորձում են բաժանել միջադեպի մասնակիցներին, հայտնում է «Վրաստանի նորությունները»:
Միջադեպին նախորդել էր Չկոիձեի հայտարարությունը, ով հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության հարթեցման օգտին եւ քննադատում նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրա կողմնակիցների գործողությունները:











